416.92
4.78
387.22
+22
Եղանակը Երևանում
Հայ

Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում

20:11
22 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էստրադային հայտնի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացի Իոսիֆ Կոբզոնը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրեն Հայաստանում հյուր չի զգում։

Լրագրողների հետ Կոբզոնի հանդիպումը տեղի է ունեցել Երևանում արտիստի բարեգործական համերգի նախօրեին, որը տեղի կունենա սեպտեմբերի 23–ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Միասին» բարեգործական ծրագրի շրջանակում։

«Բավականին հաճախ եմ Հայաստան այցելում և հիմնականում ուրախ առիթներով։ Չնայած, երբ գալիս եմ, միշտ այցելում եմ նաև «տխուր» վայրեր, քանի որ իմ հայ ընկերների գերեզմաններն այցելելն արդեն ավանդույթ է դարձել»,– ասաց Կոբզոնը։

Иосиф Кобзон

Նա նաև նշեց, որ Հայաստանում միշտ այցելում է իր սիրելի հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հուշարձան։

«Ոչ մի տեղ նման էմոցիոնալ հուշարձան չեմ հանդիպել», – նշեց երգիչը։

Նա նաև ընդգծեց, որ հեշտ չէր հրավիրել և Հայաստան բերել արվեստի վաստակավոր գործիչ Պավել Օվսյաննիկով գլխավորած նվագախումբը։

«Համերգը հիմնականում բարեգործական է, իսկ տոմսերից ստացված հասույթը, որոնք կվաճառվեն «Թովմասյան» հիմնադրանի նախագահի որոշմամբ, կուղղվի ուռուցքային հիվանդություններից տառապող երեխաներին», – ավելացրեց Կոբզոնեը։

Արտիստը նաև հիշեց հայտնի հայ կոմպոզիտորներին, որոնց երգերը կատարել է իր կարիերայի ընթացքում։

Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգին կմասնակցեն նաև կոմպոզիտոր Ռոբերտ Արզումանյանը, Սոնա Շահգելդյանը, Աննա Թաշչյանը, Արամեն, Հայկոն, Մհերը, Էրիկը, Սոնա Ռուբինյանը և ուրիշներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար