Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

22.03.2017, 19:26
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։

«Ողջույն բոլորին: Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Սկսեցինք: Մարտահրավեր եմ նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լևինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս. ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար», – գրել է Արծվիկն իր Facebook–յան էջում։



Արծվիկ Հարությունյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»` կատարելով Fly With Me երգը։ Նա մտերիմ հարաբերություններ ունի ռուսական էստրադայի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են Պոլինա Գագարինան, Պելագեան, Ալեքսանդր Պանայոտովը։ «Ձայնի» առաջին եթերաշրջանում Արծվիկը ելույթ է ունեցել Մարգարիտա Պոզոյանի back վոկալում։–0–