ԶԼՄ–ները խոսում են ոստիկանապետի ղեկավարի անսպասելի թեկնածուի մասին, Փաշինյանը դժգոհ է գերատեսչությունից

22.01.2019, 10:40
Առաջիկայում ՀՀ նոր ոստիկանապետ կնշանակվի։

ԶԼՄ–ները խոսում են ոստիկանապետի ղեկավարի անսպասելի թեկնածուի մասին, Փաշինյանը դժգոհ է գերատեսչությունից
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկայում ՀՀ ոստիկանապետ կնշանակվի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Այվազյանն այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա օգոստոսին։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների ընթացքից»,– գրում է թերթը։ -0-