Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)

05.12.2020, 18:33
Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին. ՎԻԴԵՈ
Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հակառակ դեպքում, կազմակերպվելու են լայնամասշտաբ անհնազանդության ակցիաներ ողջ երկրով մեկ: Այս մասին շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում հայտնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա և հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որևէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա և վերջ»,- նշել է Սաղաթելյանը:

Նա նշել է, որ ընդդիմոթյունը երկու հարց կարող է  քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը եւ ժամը, և երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական  հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու:

Ընդ որում նա նշել է, որ եթե մինչև երեքշաբթի, ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ:

«2,5 տարի առաջ այս շենքում ապրող խաբեբա սրիկան ասում էր՝ եթե  ժողովուրդը չցանկանա, ես կհեռանամ: Հիմա ամբողջ ժողովուրդն ասում է՝ հեռացիր և վերջ: Որեւէ պայման, որեւէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ: Եթե մինչև երեքշաբթի չհեռանա, կհեռացնենք և վերջ: Սադրանքներին չենք տրվում: Մինչեւ այս շաբաթվա վերջ պետք է այս հարցը փակենք եւ վերջ»,- նշել է Սաղաթելյանը:-0-