551.66
6.82
485.62
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 34001 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին և հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին

15:21
25 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության անվտանգության բոլոր կանոններին: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային պանդեմիայի վարակի տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով` Բանկն իր հաճախորդներին հորդորում է հետևել նշված կանոններին.

  • Այցելել մասնաճյուղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարտադիր կերպով կրել դիմակ և ձեռնոցներ,

  • Հնարավորության դեպքում օգտվել Բանկի հեռահար ծառայություններիցև պրոդուկտներից,

  • Մասնաճյուղի տարածքում` հերթում, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն,

  • Հերթին սպասել մասնաճյուղից դուրս`մուտքի մոտ, մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու նպատակով:

Բանկի հաղորդագրության համաձայն, մասնաճյուղի մուտքի մոտ մշտական ​​ռեժիմով ներկա են աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են մարդկանց մեծ կուտակումները կանխելու համար և վերահսկում են մասնաճյուղի բնականոն աշխատանքային ընթացքը:

«Բոլոր մասնաճյուղերի դռներին և պատերին փակցված են հատուկ նշաններ,որոնք նախազգուշացնում են առանց դիմակի և ձեռնոցի տարածք մուտք գործելու խստիվ արգելքի մասին: Բանկի տարածք մուտք գործելիս, հաճախորդները պարտադիր կերպով ախտահանում են իրենց ձեռքերը ախտահանիչ նյութերով, իսկ աշխատակիցը չափում է յուրաքանչյուր հաճախորդի ջերմաստիճանը և գրանցում տվյալները հատուկ գրանցամատյանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Բանկը մշտապես իրականացնում է տարածքների ախտահանման անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ` ինչպես Գլխամասային գրասենյակում, այնպես էլ բոլոր 70 մասնաճյուղերում: 

«Բանկի Գլխամասային գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկ պարագաներ: Գլխամասային գրասենյակի աշխատակիցների ավելի քան 40%-ը շարունակում են աշխատել հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացնելով առցանց հարթակներում՝ առանց տանից դուրս գալու»,- նշում են բանկից: 

Բանկն անընդմեջ հիշեցնում է իր հաճախորդներին. Բանկի հեռահար ծառայությունների և պրոդուկտների միջոցով հնարավոր է կատարել բազմաթիվ գործարքներ՝ առանց մասնաճյուղ այցելելու, որոնք են.

  • Մոբայլ/Ինտերնետ Բանկ

  • Վիդեո Բանկ

  • Հեռախոս Բանկ

Մասնակցելով ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 14-րդ միջոցառումներին և փոխանցելով ֆինանսական օգնություն ՀՀ Առողջապահության նախարարություն՝ Բանկն իր աջակցությունն է ցուցաբերում COVID-19-ի դեմ պայքարում, ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հետևանքների չեզոքացման հարցում:

Ավելի մանրամասն տեղեկատվություն մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:26
18 Հուլիսի 2020
Բացառիկ կադրեր. հակառակորդը խոցված զրահատեխնիկա է տեղափոխում՝ 3 միավոր տանկ (ՖՈՏՈ)
Բացառիկ կադրեր. հակառակորդը շուրջ 6-օրյա մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան՝ 3 միավոր տանկ. ՖՈՏՈ
19:29
18 Հուլիսի 2020
Հայտնի է առաջիկա չվերթերի չվացուցակը
Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա չվերթերի չվացուցակը
17:25
18 Հուլիսի 2020
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և մենք հետևողական կլինենք այդ հարցում
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և մենք հետևողական կլինենք այդ հարցում
17:03
18 Հուլիսի 2020
ՀՀ ԶՈՒ-երը ջախջախեցին ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԶՈՒ-երը ջախջախեցին ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան. ՎԻԴԵՈ
16:32
18 Հուլիսի 2020
«ԳեոՊրոՄայնինգ» ձեռնարկությունների աշխատանքային կոլեկտիվներն իրենց ներդրումն են բերում Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Խուդոլիյ (ՖՈՏՈ)
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահը շնորհավորում է աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ. ՖՈՏՈ
16:03
18 Հուլիսի 2020
Հրետանակոծությունից տուժած բնակավայարերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են (ՖՈՏՈ)
Հրետանակոծությունից տուժած բնակավայարերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են. ՖՈՏՈ
15:45
18 Հուլիսի 2020
Մոսկվայում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել՝ ադրբեջանականի փոխարեն
Մոսկվայում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել՝ ադրբեջանականի փոխարեն
13:48
18 Հուլիսի 2020
Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը․ ԱԳՆ
Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը․ ԱԳՆ
11:36
18 Հուլիսի 2020
«Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը»․ Արծրուն Հովհաննիսյանն (ՎԻԴԵՈ)
ՊՆ-ն հայտնել է, որ բոլոր վիրավորներն ունեն դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը ծանր է․ ՎԻԴԵՈ
11:15
18 Հուլիսի 2020
Հայաստանում նախօրեին կորոնավիրուսից մահացել է 11 մարդ․ ԱՆ-ն մանրամասնում է
Հայաստանում նախօրեին կորոնավիրուսից մահացել է 11 մարդ․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 53, ամենատարեցը 92 տարեկան
10:57
18 Հուլիսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 461 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 34462–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 461 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 34462–ի
10:50
18 Հուլիսի 2020
Հարաբերական անդորր, հակառակորդի խոցված «ORBITER-3» տիպի ԱԹՍ․ իրավիճակը սահմանին (ՖՈՏՈ)
Գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր, խոցվել է հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍ․ իրավիճակը սահմանին․ ՖՈՏՈ