Վերանորոգվել է թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ. Արշակյան (ՖՈՏՈ)

05.04.2020, 20:56
Վերանորոգվել է թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ. Արշակյան. ՖՈՏՈ
Վերանորոգվել է թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ. Արշակյան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ վերանորոգվել է թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ:

Загружается новость ... "Лево"

«Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել»,- նշել է Հակոբ Արշակյանը: ։

Նա հայտնել է նաև իրենց կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։
«Այս և այլ հարցերի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկա ասուլիսի ընթացքում»,- հայտնել է Արշակյանը: 

Ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 822 դեպք: Բուժվել է 57 մարդ, փաստացի բուժում է ստանում 758 մարդ, բացասական թեստերի թիվը` 3844, մահացել է, ցավոք, 7 մարդ։-0-