«Վարդաշեն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել

02.04.2020, 15:24
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել  
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Պահպանության բաժնի մի քանի աշխատակցի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այս մասին հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։

Загружается новость ... "Лево"

«Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։ Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ։

Ապրիլի 2–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, 5 մարդ, ցավոք, մահացել է։–0–