Վարչապետը նշել է, թե որ իրավիճակի դեպքում ՀՀ-ն ստիպված կլինի վերադառնալ կարանտինի (ՎԻԴԵՈ)

12.06.2020, 13:58
Վարչապետը նշել է, թե որ իրավիճակի դեպքում ՀՀ-ն ստիպված կլինի վերադառնալ կարանտինի. ՎԻԴԵՈ
Վարչապետը նշել է, թե որ իրավիճակի դեպքում ՀՀ-ն ստիպված կլինի վերադառնալ կարանտինի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտնել է, թե երբ երկիրը ստիպված կլինի վերադառնալ տոտոլ սահմանափակման ռեժիմի:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ կառավարության արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունվեց մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը Հայաստանում:

«Կարող է գալ մի իրավիճակ, որ մենք պարզապես այլ ընտրություն չունենանք, քան տոտալ լոքդաունի վիճակի վերադառնալը: Մենք ունենք հաշվարկներ, եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, այսինքն մնանք օրը 550-600 դեպքի շրջանակում, ապա այդ բեռը ծանրությամբ, բայց տանելի կլինի մեր առաղջապահական համակարգի համար, մենք կկարողանանք սպասարկել մեր բոլոր հիվանդներին: Բայց եթե դրանից էականորեն ավել իրավիճակ ունենանք, մենք կարող ենք ստիպված լինել գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին»,- նշել է Փաշինյանը:

Վարչաօետն ընգծել է, որ սա ունի գաղափարակախոսական կարևոր նշանակություն, և ինչպես մյուս հարցերի լուծումը, սա ևս իրենք տեսնում են կառավարության և ժողովրդի զանգավածային երկխոսության մեջ:

«Արձանագրենք, որ մեզնից յուրաքանչյուրի անհակատական վարքից է կախված հետագա զարգացումը»,- նշել է վարչապետը: -0-