Վարչապետի խոսնակը նոր տեղեկություններ է հայտնել Փաշինյանի և ընտանիքի առողջական վիճակի մասին
03.06.2020,
21:22
Վարչապետի խոսնակը նոր տեղեկություններ է հայտնել Փաշինյանի և ընտանիքի առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը նոր տեղեկություններ է հայտնել Փաշինյանի և նրա ընտանիքի առողջական վիճակի մասին:
Загружается новость ... "Лево"
«Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,- նշել է նա իր Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնեց, որ ինքը՝ ընտանիքի հետ միասին վարակվել է կորոնավիրուսով:
Հայաստանում հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: -0-

