Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն ու թաղամասերն են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

13.06.2020, 18:35
Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու․ Փաշինյան. ՎԻԴԵՈ
Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն ու թաղամասերն են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն ու թաղամասերն են։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Право"
Նա նշեց, որ ներկա շրջանում վարակը հիմնականում տարածվում է բակերում, թաղամասերում, ուստի ոստիկանությունը մի քանի օր է՝ ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, և այդ գործությունները շարունակվելու են։ Վարչապետի խոսքով, հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, ովքեր անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն:

«Այստեղ մենք պետք է շատ արագ հասնենք հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի»,-նշեց նա:

Վարչապետն անդրադարձավ նաև այն լուրերին, թե հակահամաճարակային կանոնները չպահելու համար կիրառված տուգանքները չեղարկվելու են։ 

«Քաղաքացիները, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և այսպիսի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, դրանք չեղարկվելու են։ Ես ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերն իզուր են։ Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, դրանք պետք է վճարվեն»,-ասաց նա:-0-