Ուշադրություն, խոսում է Հայաստանի կառավարությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

29.05.2020, 15:35
Ուշադրություն, խոսում է Հայաստանի կառավարությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել․ ՎԻԴԵՈ
Ուշադրություն, խոսում է Հայաստանի կառավարությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ոստիանության մեքենայից հայտարարություն է հնչում։ 

Հայտարարության մեջ ասվում է․ 

«Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Загружается новость ... "Лево"
Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:

Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար»։-0-