Ունենք թոքաբորբով 36 պացիենտ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Թորոսյանը տվյալներ է ներկայացնում պացիենտների մասին

25.03.2020, 23:59

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություններ է հայտնել թոքաբորբով հիվանդների մասին:

Загружается новость ... "Лево"

«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր»,- գրել է նախարարն իր Facebook-յան էջում: ։

Նա նշել է նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–