Ունենք ևս 10 բուժված քաղաքացի. կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 28. Թորոսյան

27.03.2020, 12:02
Ունենք ևս 10 բուժված քաղաքացի. կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 28. Թորոսյան
Ունենք ևս 10 բուժված քաղաքացի. կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 28. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է, որ ունենք ևս 10 բուժված քաղաքացի. ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 28:

Նա հայտնել է, որ 10 հոգու կրկնակի թեստավորում է բացասական արդյունք է ցույց տվել և նրանք այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից: 

«Ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքցի ոմ վիճակը շարունակում է մնալ այդպիսին: Մնացածի կյանքին այս պահի դրությամբ չի սպառնում: Պացիենտների մեծ մասն ասիմպտոմ է, պարզապես մեկուսացման մեջ են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում»,- նշել  է նա:

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–