Ունենք 425 ծանր, 100 ծայրահեղ ծանր պացիենտ, 7 հազ. մարդ գտնվում է տնային հսկողության տակ. փոխնախարար

12.06.2020, 12:04
Ունենք 425 ծանր, 100 ծայրահեղ ծանր պացիենտ. առողջապահության փոխնախարարը ներկայացրել է COVID-19-ի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում
Ունենք 425 ծանր, 100 ծայրահեղ ծանր պացիենտ, 7 հազ. մարդ գտնվում է տնային հսկողության տակ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում COVID-19-ով վարակված մոտ 7 հազար պացիենտներ բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Загружается новость ... "Лево"

Փոխնախարարը ներկայացրել է նախորդ օրվա դրությամբ կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում

«Իրականացվել է ընդհանուր առմամբ 2297 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է 628 նոր դեպք, ունենք 173 առողջացածներ, գրանցվել է 13 մահ: Ունենք մոտ 7 հազար պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ, իսկ մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»,-նշել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում քիչ առաջ կառավարության որոշմամբ արտակարգ դրությունը 3-րդ անգամ երկարաձգվեց մեկ ամսով՝ մինչև հուլիսի 13-ը: -0-