Ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել. Թորոսյան (ՖՈՏՈ)

17.04.2020, 10:39
Ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել. Թորոսյան. ՖՈՏՈ
Ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել. Թորոսյան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նախօրեին բժիշկներն ընդունել են առաջին ծնունդը կնոջից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Загружается новость ... "Лево"

«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում»,- նշել է Թորոսյանը:

Նախարարը հայտնել է, որ ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր:

«Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը և առողջություն եմ մաղթել նրանց: 

Ապրիլի 16–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1159 դեպք, առողջացել է 358 մարդ, 18 մարդ, ցավոք մահացել է։ -0-