Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվեց՝ Սիրիա տեղափոխվող հումանիտար բեռների համար
21.03.2025,
12:40
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվել է, Սիրիա տեղափոխվող հումանիտար բեռնատարներն անցնում են սահմանով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվել է, Սիրիա տեղափոխվող հումանիտար բեռնատարներն անցնում են սահմանով։
Մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև առաջին անհրաժեշտության այլ իրեր:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 21–ի նիստում որոշում է ընդունել 10 օրով՝ մարտի 21–ից 31–ը բացել Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։
Վերջին անգամ «Մարգարա» անցակետը բացվել է 2023թ․–ին Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ժամանակ, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա։