250 ծանր․ Թորոսյանը ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների տվյալներ է ներկայացրել
26.05.2020,
00:42
250 ծանր․ Թորոսյանը ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների տվյալներ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների տվյալները։
«250 – ծանր, 48 - ծայրահեղ ծանր, 16 - արհեստական շնչառության վրա»,- գրել է նա։
Հայաստանում մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: -0-

