575.95
6.49
484.93
+21
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի հնարավոր բացասական սցենարները

22:11
25 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Պացիենտների թվի աճմանը զուգընթաց, բուժման մոտեցումները փոխվում են, հայտնել է չորեքշաբթի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ: 

Загружается новость ... "Лево"

«Թեթև հաստատված ձևերով և առանց սիմպտոմների պացիենտները հնարավոր է ընդհանրապես հիվանդանոցային բուժօգնություն չստանան, քանի որ նրանք դրա կարիքը չունեն և ընդհանրապես մեկուսացվեն մեկուսացման վայրերում կամ հյուրանոցներում, ընդհուպ մինչև նման պացինենտներին տնային պայմաններում հկողության տակ պահվեն մինչև հիվադնությունն անցնի»,- նշել է Թորոսյանը:

Նախարարը միջին ծանրության և ծանր դեպքերի մասին խոսելով՝ նշել է, որ նրանց միանշանակ անհրաժեշտ է հիվանդանոցային բուժօգնություն, որն այս պահին դրությամբ ծավալվել է Երևան քաղաքի 4 մասնագիտացված ԲԿ-ներում:

«Դա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն է, Նորք-Մարաշի Օրթոպեդիայի ինստիտուտը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, Ոստիկանության հոսպիտալը»,- նշել է նախարարը:

Թորոսյանը հայտնել է, որ Երևանում կորոնավիրուսի բուժման ընթացակարգի համար մահճակալային ֆոնդը կազմում է մոտավորապես 650-700 կարգի մահճակալ:

«Իհարկե, կա նաև այլ սցենար, երբ որ մարզային բժշկական հաստատություններ էլ կարող են դրա համար առանձնացվել, այս պահին գործող բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների մասին է խոսքը: Նաև ներառված են այս առաջադրանքի մեջ հենց այս պահին Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքները: Հենց այս պահին այնտեղ գտնվում են պացիենտներ, ովքեր պրակտիկորեն սիմպտոմներ չունեն, կամ շատ թեթև ունեն, ընդհուպ մինչև մահճակալների ծավալում այնպիսի վայրերում, որոնք նախատեսված չեն բժշկական ծառայությունների մատուցման համար»,- նշել է Թորոսյանը:

Խոսելով թոքերի արհեստական շնչառության սարքավորումների մասին՝ նախարարը նշել է, որ հենց հիմա միայն սրա համար առանձնացված կա 42 սարք, որից օգտագործվում է ընդամենը 1-ը, մեկ պացինենտի համար, ում վիճակը ծանր է:

«Գնումների պրոցեսի մեջ ենք: Հենց հիմա Երևանում ունենք 7 սարք, որը գնման պորցեսի մեջ է, պարզապես ստուգում ենք որ աշխատանքային ստուգումների մեջ է»,- նշել է Թորոսյանը: 

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
08:15
17 Սեպտեմբերի 2020
Թեժ աշնան մեկնարկ ԱԺ-ում, բողոքի ակցիաներ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, ՊՆ զինծառայողի մահը հակառակորդի կրակոցից. ամփոփում ենք սեպտեմբերի 16-ի լրահոսը
Թեժ աշնան մեկնարկ ԱԺ-ում, բողոքի ակցիաներ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, ՊՆ զինծառայողի մահը հակառակորդի կրակոցից. ամփոփում ենք սեպտեմբերի 16-ի լրահոսը
22:25
16 Սեպտեմբերի 2020
Հարյուրավոր մարդիկ դուրս եկան երթի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և պաշտպանելով ազգային կրթությունը (ՎԻԴԵՈ)
Հարյուրավոր մարդիկ դուրս եկան երթի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և պաշտպանելով ազգային կրթությունը. ՎԻԴԵՈ
21:01
16 Սեպտեմբերի 2020
COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հնարավորություն և կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսում. փոխվարչապետը՝ ԵԱՏՄ-ում քննարկումների մասին
COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հնարավորություն և կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսում. փոխվարչապետը՝ ԵԱՏՄ-ում քննարկումների մասին
20:50
16 Սեպտեմբերի 2020
Գլուխները պատով են տալիս բոլոր նրանք, ովքեր կառավարության կամ վարչապետի անունը շոշափում են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Գլուխները պատով են տալիս բոլոր նրանք, ովքեր կառավարության կամ վարչապետի անունը շոշափում են. Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:40
16 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ. Փաշինյանը՝ հուլիսյան դեպքերի մասին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ. Փաշինյանը՝ հուլիսյան դեպքերի մասին. ՎԻԴԵՈ
19:09
16 Սեպտեմբերի 2020
Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Տոնոյան
Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Տոնոյան
18:56
16 Սեպտեմբերի 2020
Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում
Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում
17:44
16 Սեպտեմբերի 2020
«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով. 2 անձ բերման է ենթարկվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով. ակցիայի մասնակիցներից 2 անձ բերման է ենթարկվել. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
17:21
16 Սեպտեմբերի 2020
Կառավարության համար առաջնայինը Հայաստանի հավասարակշռված շահն է. վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամին
Կառավարության համար առաջնայինը Հայաստանի հավասարակշռված շահն է. վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամին
17:15
16 Սեպտեմբերի 2020
Վերադառնում ենք «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքին. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին (ՎԻԴԵՈ)
Վերադառնում ենք «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքին. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին. ՎԻԴԵՈ
16:42
16 Սեպտեմբերի 2020
Հնարավո՞ր է դպրոցներում դիմակ կրելու պահանջը հանվի. ԿԳՄՍ նախարարը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)
Հնարավո՞ր է դպրոցներում դիմակ կրելու պահանջը հանվի. ԿԳՄՍ նախարարը մեկնաբանել է. ՎԻԴԵՈ
15:56
16 Սեպտեմբերի 2020
Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվում է մոտ 26մլն դրամի յուրացում կատարելու մեջ
Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվում է մոտ 26մլն դրամի յուրացում կատարելու մեջ