436.74
4.42
403.98
0
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը ներկայացրել է Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիների վիճակը

17:28
19 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի-Արմենիա/. Իտալիայից չարթերային չվերթով գրեթե բոլոր ժամանածները գտնվում են բժիշկների վերահսկողության տակ, գրեթե բոլորն իրենց շատ լավ են զգում: Այս մասին հինգշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Загружается новость ... "Лево"

«Իտալիայից ժամանածներից գրեթե բոլորը շատ լավ են իրենց զգում, միայն երեկ ունեցել ենք ջերմության բարձրացում մի պացիենտի մոտ, ում տեղափոխել ենք հիվանդանոց, որ թեստավորենք: Մնացածին թեստավորելու ենք միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետև նրանք փաստացի առողջ մարդիկ են»,- նշել է Թորոսյանը:

Նախարարը հավելել է, որ նույնիսկ եթե նրանցից մեկի մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն պարզապես դուրս գալով օրգանիզմից՝ «բուժվելով», հնարավորություն կտա միանգանից ստանալ բացասական պատասխան:

«Մենք համոզվեցինք դրանում, երբ որ մեր մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք և  առանց որևէ նախանշանների հատնաբերեցինք մոտ 18 դեպք, ովքեր ունեին վիրուսը, բայց ոչ մի ախտանշան չունեին: Փաստացիորեն դա մեր թվերի վրա ավելացվեց: Իմաստ չկա մեկուսացված անձանց թեստավորելու քանի դեռ, առաջինը, նրանք չունեն որևէ գանգատ, և երկրորդը՝ չի լրացել կարանտինի ժամկետը»,- նշել է նախարարը:

Թորոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կրկնակի թեստավորում անցկացնել, բայց միայն առաջին փորձանմուշը վերցնելուց 24 ժամ անց:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Իտալիայից կազմակերպվել էր հատուկ չարթերային չվերթ, որով ՀՀ քաղաքացիները վերադարձան Հայաստան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը