Թորոսյանը ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 122 պացիենտների առողջական վիճակը

19.03.2020, 15:46
Թորոսյանը ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 122 պացիենտների առողջական վիճակը
Թորոսյանը ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 122 պացիենտների առողջական վիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակված 122 պացիենտների առողջության հետ ոչ մի լուրջ խնդիրներ չկան: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ:    

«Որևէ լուրջ առողջական խնդիր ունեցող կամ կյանքին վտանգ սպառնացող պացիենտ չունենք: Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40%-ը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանի մարդ՝ 38-39-ի միջակայքում: 39-ից բարձր չունեն ջերմություն»,- նշել է նա:

 «60-ից բարձր, երբ սկսվում է վտանգը բարդ խնդիր ունենալու, ունենք ընդամենը 13 պացիենտ, ովքեր նույնպես լուրջ առողջական խնդիրներ չունեն»,- հավելել է նախարարը:

Ինչպես նշել է նախարարը, Իտալիայի օրինակով, կարելի է ասել, որ կորոնավիրուսը հիմնական մահացու ելք է ունենում 70-75 տարեկան մարդկանց համար, իսկ մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է:

«Կորոնավիրուսից մահերի մեծ մասը՝ 72% -ը, տղամարդիկ են կազմում: Պատճառը տղամարդկանց կենսաձևն է և կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը՝ թոքերի հիվանդությունները, սրտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, ինսուլտը, ինֆարկտը: Այդ բոլորը բարդացնում է հիվանդության ընթացքը: Ուզում եմ հատուկ շեշտել կողքից եղած հիվանդությունների դերը: Մահերի թիվը ուղիղ կապված է լինելու ազգաբնակչության առողջական վիճակի հետ»,- նշել է նա: -0-