Թորոսյանը մանրամասներ է հայտնել վարակվածների մասին և անդրադարձել ԱՀԿ-ի հայտարարությանը (ՎԻԴԵՈ)

11.03.2020, 22:34
Թորոսյանը մանրամասներ է հայտնել վարակվածների մասին և անդրադարձել ԱՀԿ-ի հայտարարությանը. ՎԻԴԵՈ
Թորոսյանը մանրամասներ է հայտնել վարակվածների մասին և անդրադարձել ԱՀԿ-ի հայտարարությանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին կա կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, որոնցից երկուսը մեր քաղաքացիներ են, մեկը՝ Իտալիայի, ովքեր ժամանման պահից եղել են հսկողության տակ, սկզբում գանգատներ չեն ունեցել, գանգատները հետո են առաջացել և առաջանալուն զուգընթաց նրանք տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Թեստավորումից հետո ունեցել ենք հաստատում: Նրանցից երկուսը պրակտիկորեն իրենց առողջ են զգում, ոչ մի գանգատ չունեն, միայն մեկի մոտ կա մի փոքր աջակողմյան թոքաբորբ, որը կարծում եմ, պետք է ախտանշանային բուժումից հետո արագ անցնի: Պետք է ամեն ինչ անենք, որ տարածում չդառնա: Այս անձանց հետ շփված մարդկանց մեկուսացումով ենք այս պահին զբաղվում, նրանք շատ չեն»,- նշել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին արձանագրվել է նոր COVID-19 կորոնավիրուսով վարակման 4 դեպք: Առաջինը գրանցվել է փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը. փետրվարի 29-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու կրկնակի թեստը ցույց տվեց դրական արդյունք: Ընդ որում նրա կնոջ թեստը բացասական էր: 31 հոգի, ովքեր շփում են ունեցել հիվանդ քաղաքացու հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում: Մարտի 11-ին կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք է հաստատվել: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ:

Մանրամասները՝ տեսանյութում: