Թորոսյանը կոչ է արել դադարել համբուրվելով և ձեռքով բարևել

01.03.2020, 12:41
Թորոսյանը կոչ է արել դադարել համբուրվելով և ձեռքով բարևել
Թորոսյանը կոչ է արել դադարել համբուրվելով և ձեռքով բարևել
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է արել քաղաքացիներին հանդիպելիս չհամբուրվել և չբարևել ձեռքսեղմումով։

Նրա խոսքով, այդ սովորություններից հրաժարվելը կարող է օգնել կորոնավիրուսի տարածման կանխարգելումը։

Կիրակի գիշերը գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։

«Շուտով եղանակները տաքանան և կարող եք ավելի ջերմ բարևել միմյանց»,- ասաց նախարարը կիրակի, ասուլիսի ժամանակ։

Թորոսյանը նաև կոչ արեց ավելի հաճախ օդափոխել սենյակները, խուսափել մարդաշատ վայրերից և հետևել անձնական հիգիենային։-0-