Թորոսյանը` հասարակության դժգոհության, տնային մեկուսացման, փռշտոցի համար պատժի և կորոնավիրուսից փրկվելու մասին
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանել է մի շարք հարցերի, որոնք կապված են կորոնավիրուսի նոր բացահայտված դեպքերի հետ։
Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 4 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։
Ինչու՞ չեն մեկուսացվել Իտալիայից ժամանած բոլոր չվերթերի բոլոր ուղևորները
Ա. Թորոսյան – ես արդեն բազմիցս նշել եմ, որ բոլոր ուղևորներին անհնար է մեկուսացնել, հետևաբար ամեն ինչ արվում է`միջազգային խորհրդատվություններին համաձայն, մեկուսացվում են նաև հաստատված դեպքերն ու նրանց հետ անմիջական շփում ունեցածները, ինչը և մենք անում ենք։ Նույն բանն արվում է նաև երեկվանից, մեկուսացվում են այն քաղաքացիները, որոնք անմիջական շփում են ունեցել երեք հիվանդների հետ, պարզվում է նրանց շփման շրջանակը։ Մի դեպքում շրջանակը բավականին լայն է, մենք նրանց արդեն նույնակացրել ենք, նրանք հայտնի են և հիմա ընթանում է մեկուսացման գործընթացը։ Դա կարող է լինել խանութի վաճառողը, հարևանները, միջոցառումների մասնակիցները կամ տարբեր հաստատությունների աշխատակիցները։ Իտալիայի քաղաքացու շփման շրջանակը բավականին լայն է, բոլորը մեկուսացված են իրենց տանը, դա առանձին շենք է, և այնտեղ, բացի այդ վեց ընտանիքից, ոչ ոք չի ապրում։ Անհնար է բոլորին մեկուսացնել, գլխավորը վաղ բացահայտելն է, հաստատել թեստի միջոցով, պարզել շփման շրջանակն ու կանխել տարածման ուղին։ Այլ քայլեր ինֆեկցիայի դեպքում չեն իրականացվում։ Նախորդ տարի եղան բերովի կարմրուկի դեպքեր, որն ավելի վտանգավոր է, և միջոցառումները նույնն էին, պարզվեց շփման ցանկն ու վարակման հնարավորությունը։
Իսկ ինչ կասեք Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացիների մասին:
Ա. Թորոսյան- Նրանց մոտ կանցկացվեն կրկնակի թեստեր: Եթե վիրուս չհայտնաբերվի, ապա երկու օր անց նրանք տուն կուղարկվեն: Ընդհանուր առմամբ, նրանք չունեն որևէ բողոքներ կամ ախտանիշներ:
Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով ինքնամեկուսացում և կօգնի դա կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ա. Թորոսյան - Ինքնամեկուսացումը և սոցիալական պատասխանատվությունը՝ միակ գործիքն են էպիդեմիայի տարածման հետ պայքարում: Եթե վարակը տարածվում է և ունի լատենտ ժամանակահատված, ապա մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների: Անգամ Չինաստանը տանը չէր մեկուսացնում մարդկանց, նրանք փակում էին մարզերը: Այդ պատճառով ես կոչ եմ անում քաղաքացիներին, ովքեր եղել են ռիսկային գոտում ներառված երկրներից, ջանք անելու սահմանափակել կոնտակտները և տանից դուրս չգալ, իսկ ախտանիշներ ունենալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել համապատասխան ծառայությունների, որպեսզի մենք կարողանանք ճիշտ իդենտիֆիկացնել, թեստեր անցկացնել և որոշել հիվանդության տեսակը:
Տվյալ պահին վարակվածը կարող է չլինել վարակակիր: Վարակելու համար օրգանիզմում վիրուսի կոնցենտրացիան պետք է բարձր լինի, այս պատճառով միակ միջոցը կանտակտի մեջ եղող մարդկանց մեկուսացումն է: Այս պահին քանի որ վիրուսը նոր է, դժվար է գնահատելը, այդ թվում, վարակման հնարավորությունը: Այնուամենայնիվ, վիրուսի տարածման համար անհրաժեշտ է, որ վիրուսը հեռանա օրգանիզմից և հայտնվի այլ օրգանիզմում, այդ թվում հազի կամ փռշտալու միջոցով: Հազի կամ փռշտալու դեպքում վիրուս պարունակող կաթիլները դուրս են թռնում և կարող են վարակել շրջապատողներին, բայց ոչ բոլոր դեպքերում:
Իսկ կարելի՞ է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարժարվել են ինքնամեկուսացումից:
Ա. Թորոսյան -Ինքնամեկուսացումը ենթադրում է, որ մարդը դուրս չի գա փողոց, խանութ, աշխատանքի: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ընդհանուր առմամբ, կան վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցներ: Մենք տվյալ պահին դիտարկում ենք նրանց հանդեպ վարչական պատասխանատվության կիրառման մեխանիզմների հնարավորությունը, ովքեր խախտել են ինքնամեկուսացման ռեժիմը:
Երեք վարակվածները նույն չվերթո՞վ են ժամանել:
Ա. Թորոսյան - Երեքն էլ ժամանել են տարբեր օրերի, տարբեր չվերթերով և բոլորը չէ, որ եկել են ուղիղ Իտալիայից: Մեկը եկել է 3 օր առաջ, մյուս երկուսը՝ արդեն մոտ 10 օր: Նրանցից մեկը ոչ ոքի հետ կոնտակտի մեջ չի մտել այս ընթացքում: Ինչ վերաբերում է Էջմիածնի դեպքին, ապա պացիենտի մոտ ջերմությունը բարձրացել է ամսի 7-ին, սակայն հիվանդը դա թաքցրել է բժիշկներից: Չնայած այդ բանին, նրա շփման ողջ շրջանակը հստակեցվել է և բոլորը կուղարկվեն մեկուսացման: Պատասխանատվություն դրսևորեք և ախտանիշների առաջացման դեպքում դիմեք բժիշկների:
Վարակվածների մոտ բարդությունների առաջացման դեպքում պատրա՞ստ է արդյոք Հայաստանը անհրաժեշտ բուժումով ապահովել, և կա արդյոք անհրաժեշտ դեղորայք:
Ա. Թորոսյան - Տարբեր դեպքերի համար կան տարբեր սցենարներ, անցկացվում է ինվենտարիզացիա: Հիմնականում, շնչառության հետ խնդիրների առաջացման դեպքում, մասնավորապես, թոքերի արհեստական օդափոխության սարքերի անհրաժեշտության դեպքում: Մենք պարզել ենք դրանց առկայությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում միանգամից օգտագործենք և, հնարավոր է, էլի գնենք: Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա մատակարարման հետ կապված խնդիրներ չունենք, բայց դիտարկում ենք նախապես որոշակի դեղորայքի գնման հնարավորությունը:
Դուք ասում էիք, որ տաքացումներով պայմանավորված վիրուսները նահանջում են, իսկ ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնում, որ տաք սեզոնին վիրուսը կշարունակի տարածվել: Ինչպիսի՞ն է ներկայիս դրությունը:
Ա. Թորոսյան- Այո, ես կարծում եմ, որ տաք եղանակին վիրուսներն ավելի քիչ են տարածվում, ինչի մասին վկայում են տաք երկրներում վարակվածների քիչ քանակը: Այնուամենայնիվ, դեռևս չունենք այնպիսի ջերմաստիճան՝ վիրուսի չտարածման մասին հայտնելու համար: ԱՀԿ-ն նույնպես հայտնել է, որ տարածման շարունակությունը հնարավոր է: Սակայն չի կարելի ասել, որ տաք եղանակը լիովին բացառում է վիրուսի տարածումը:
Կօգնի՞ արդյոք կորոնավիրուսի պատվաստանյութը և երբ այն կհայտնվի:
Ա. Թորոսյան- Կորոնավիրուսի պատվաստանյութը եթե ստեղծվի էլ, ապա 1 տարուց ոչ շուտ, այդ պատճառով, սա դեռևս հարցի լուծում չէ:
Ինչպիսին է կորոնավիրուսից մահացությունը և վարակվում են արդյոք երեխաները:
Ա. Թորոսյան- Երեխաները նույնպես վարակվում են կորոնավիրուսով, և հարևան երկրներում արդեն եղել են դեպքեր: Ինչ վերաբերում է մահացությանը, ապա այն, հիմնականում, նկատվում է մեծահասակների մոտ: Ամենաշատ դեպքերը գրանցվում են նրանց մոտ, ովքեր 80,70 տարեկան են, ընդ որում դեպքերի 80 %-ը լինում է հենց այս տարիքային խմբում: Երիտասարդների մոտ մահացության նիշը բավականաչափ ցածր է: -0-

