Թորոսյանը հայտնել է երկու ամսական երեխայի և նրա մայրիկի կորոնավիրուսով վարակման դեպքի մասին (ՎԻԴԵՈ)

27.03.2020, 12:12
Թորոսյանը հայտնել է երկու ամսական երեխայի և նրա մայրիկի կորոնավիրուսով վարակման դեպքի մասին (ՎԻԴԵՈ)
Թորոսյանը հայտնել է երկու ամսական երեխայի և նրա մայրիկի կորոնավիրուսով վարակման դեպքի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին 2 ամսական երեխայի և նրա մոր վարակման դեպքին:

«Ուզում եմ հաստատել, որ նման դեպք կա: Ինձ պարզապես երեկ դեռ չէին հասցրել զեկուցել այդ դեպքի մասին: Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է 2 օր ջերմել, և այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսով գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Ամեն բան արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար»,- նշել է նա: 

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ 28 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–