Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օջախներին (ՎԻԴԵՈ)

02.04.2020, 16:04
Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպքերի օջախներին. ՎԻԴԵՈ
Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օջախներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է 92 դեպքերի վարակման շրջանում նոր օջախների մասին` այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: 

Загружается новость ... "Лево"

«92 անձանցից կեսից ավելին մեզ արդեն հայտնի անձինք են, ովքեր եղել են մեկուսարանում, մեկուսացման վայրում կամ շփման մեջ նախկինում հաստատված դեպքերի հետ: Իհարկե կան նաև նոր «օջախներ», հատկապես բերովի, դրսից մեր հայրենակիցների միջոցով, որոնք, մեր կարծիքով, բավական վաղ են հայտնաբերվել, և իրանց շփման շրջանակը թեև հիմա պարզվում է, սակայն մեր կարծիքով,  այդքան էլ լայն չէ»,- նշել է Թորոսյանը:  

Թորոսյանը հորդորել է, այս թվերը հաշվի առնելով, առավել քան զգոն լինել դրա տարածումը կանխարգելելու համար:

«Պետք չէ խուճապի մատնվել, սակայն մեր կողմից խորհուրդ տրվող տեղաշարժման սահմանափակումները, և այլ գործողությունները, հիգիենայի հետ կապված, պետք է կրկնապատկել, եռապատռկել, որպեսզի կարողանանք կոտրել տարածումը»,- նշել է նախարարը:

Նա հիշեցրեց, որ ռիսկային ամենամեծ խումբը կազմում եմ տարեց սերունդը և քրոնիկ հիվանդություններ ունեցողները,  և հենց նրանց պաշտպանելու համար պետք է կոտրել տարածման շղթաները: 

Նշենք, որ ապրիլի 2–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 4 մարդ։–0–