Թորոսյան. Երևանը դառնում է կորոնավիրուսի մեկ մեծ օջախ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Վերջին շրջանում Երևանի տարբեր վարչական շրջաններում տարբեր տեմպեր էր, բայց գնում է կայունացում՝ Երևանը դոռնում է մեկ մեծ օջախ: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոյսանը:
Նրա խոսքով, նախկինում վարակի տարածման տեմպերը տարբեր շրջաններում տարբեր էին, բայց կայունացում էր նկատվում:
«Օրինակ առաջ ունեինք Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա ակտիվ օջախներ, ապա հիմա այդպիսի տարանջատում չկա »,- հայտնել է նախարարը:
Ինչ վերաբերում է իրավիճակին մայրաքաղաքից դուրս, ապա Թորոսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպն աճել է Վանաձորում:
Ընդհանուր առմամբ, նախարարի խոսքով, վերջին շրջանում խոշոր բռնկումներ չկա, բայց վարակն ամենուր է եւ պետք է պաշտպանվենք դրանից:
Թորոսյանը նաև ընդգծել է, որ ակնհայտ տենդենց երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի շրջանում տարածվածության տեմպը չի աճում:
«Ինչքան տարինքն իջնում է, այնքան ընկնում է տարածվածության տեմպի աճը: Բայց հակառակն ունենք տարեցների մոտ, ինչքան տարիքը բարձրանում է, այնքան հիավնդության տեմպն աճում է»,- հայտնել է նա: -0-

