ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 13-ի մոտ առկա է թոքաբորբ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

28.03.2020, 19:51
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 13-ի մոտ առկա է թոքաբորբ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 13-ի մոտ առկա է թոքաբորբ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված պացիենտների մասին։

Ըստ գրառման՝ 28.03.2020, 19:30-ի դրությամբ դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։

«Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30»,- գրել է Նիկողոսյանը։-0-