Տոնոյանը ներկայացնել է կորոնավիրուսային իրավիճակը ԶՈՒ-երում

08.05.2020, 14:48
Տոնոյանը ներկայացնել է կորոնավիրուսային իրավիճակը ԶՈՒ-երում

Տոնոյանը ներկայացնել է կորոնավիրուսային իրավիճակը ԶՈՒ-երում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԶՈՒ-երում կան և վարակվածներ, և մեկուսացվածներ: Այս մասին այսօր «Եռաբլուրում» News.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Նաև ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների և ինքնամեկուսացումների: Կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-ասաց Տոնոյանը:

Նա նաև նշել է, որ վարակները նախկին օջախներում են գրանցվել:

«Հիմնականում երևանամերձ և նախկին օջախների զորամասերն են, 2 տանսյակ է, և ընդհանուր առմամբ 3 բարդացումներ ունենք, միջին ծանրության»,- նշել է նա: -0-