551.66
6.82
485.62
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 33005 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

The Guardian. ԱՄՆ Պետդեպը ՀՀ-ում ֆինանսավորում է COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածող կայք. պարզաբանում ենք իրավիճակը

11:41
30 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Բրիտանական The Guardian թերթը մայիսի 28-ին հրապարակել է հոդված, ըստ որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանում ֆինանսավորում է Medmedia.am կայքը, որը տարածում է ապատեղեկատվություն կորոնավիրուսի համավարակի մասին, այդ թվում զգուշացումներ, որ հայերը պետք է հրաժարվեն պատվաստման ապագա ծրագրերից:

Загружается новость ... "Лево"

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզում է իրավիճակը և ներկայացնում այս պատմության բոլոր կողմերի տեսակետները:

ОpenDemocracy-ի հրապարակումը

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ՕpenDemocracy բրիտանական լրատվական կայքի ուսումնասիրության համաձայն, medmedia.am ինտերնետ-աղբյուրը գործարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհի միջոցներով, որոնք նախատեսված են ժողովրդավարության գաղափարների խթանման համար: Այնումենայնիվ, փոխարենը օգտագործվում էր COVID-19-ի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար:

«Դրամաշնորհը տրամադրվել էր «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային», որը գործարկել էր կայքը անցած տարի և որը գլխավորում էր բժիշկ Գևորգ Գրիգորյանը: Աղբյուրի ամենամեծ տարածում գտած հոդվածների թվում կան հոդվածներ, որոնք COVID-19-ը «կեղծ համավարակ» են որակում և տարածում ապատեղեկատվություն այն մասին, որ դիահերձարաններից մեկում մահացած պացիենտի ընտանիքին առաջարկել էին մի քանի հարյուր դոլար, եթե հարազատները հաստատեն, որ վերջինս մահացել է կորոնավիրուսից»,- նշվում է հրապարակման մեջ:

Ինչպես գրում է թերթը, Գրիգորյանը հայտնի է Առողջապահության նախարարության հասցեին ուղղված իր խիստ քննադատությամբ: Նա նաև հանդես էր գալիս ընդդեմ ԼԳԲՏ-ի, այդ թվում 2014թ.-ին Facebook-յան հրապարակումներից մեկում վերջինս կոչ էր անում «այրել համասեռամոլներին»:

Պատվաստման դեմ կոչերի հերքումը

Համաձայն The Guardian-ի, Գրիգորյանը հերքում է, որ կապ ունի որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության հետ, և որ Medmedia.am-ը կամ փաստերի հավաքագրման գծով նախագիծն ուղղված են կառավարության դեմ: Նրա խոսքով, (COVID-19-ի) վիճակագրությունը խոսում է իր փոխարեն:

Գրիգորյանը հայտնել է The Guardian-ին, որ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում կապ է հաստատել իր հետ և մտահոգություն հայտնել՝ կայքում տեղ գտած նրա հոդվածների առնչությամբ:

«Ես համոզված եմ, որ կարողացա պատասխանել բոլոր այդ հարցերին, և այդ մտահոգությունները վերացան: Կայքը պատվաստման դեմ ուղղված ֆորում չէ»,- նշել է նա:

Բժիշկը նույնպես հայտնել է, որ կայքի «ստեղծման նպատակը հանրության ձայնը լսելի դարձնելն է»: Գրիգորյանը նշել է, որ չի կիսում հոդվածագիրների, փարձագետների և ՀԿ-ների ղեկավարների կարծիքները, բայց քանի որ դրանք ֆեյք չեն, ապա չեն ջնջվելու: Նա նույնպես հերքել է, որ հոդվածները կարող են վտանգ ներկայացնել հանրային առողջապահության համար՝ հայտնելով, որ դրանք «քննարկումների առիթ են ստեղծում»:

Загружается новость ... "Право"

ԼԳԲՏ-ի դեմ նախկինում արված հայտարարությունները մեկնաբանելով, այդ թվում «ես միշտ պայքարելու եմ համասեռամոլների դեմ» արտահայտությունը՝ նա հայտնել է, որ դրանք սխալ են մեկնաբանվել և առաջացել են «հակահասարակական վարքի» կոնկրետ դեպքերի հետևանքով:

Իսկ 2014թ.-ի Facebook-յան հրապարակման («գեյերին պետք է այրել հասարակական վայրերում») վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանը նշել է, որ այդ հրապարակումը եղել է «Քրեական ընթերցվածք» («Криминальное чтиво») ֆիլմի հղումը և ինքնին հումոր էր:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել

Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է  մեկնաբանել The Guardian-ի հարցերը դրամաշնորհի չափերի կամ դրա վերանայման գործընթացի վերաբերյալ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում հաղորդվում է, որ Ժողովրդավարության հանձնաժողովի Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում մինչև 50 հազ. դոլար չափով դրամաշնորհները տրվում են մրցակցային հիմունքներով տեղական ՀԿ-ների կողմից:

«Դրանք կոչված են կենտրոնանալու այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են կառավարման մեջ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մարդու իրավունքների խթանումը, կառուպցիայի վերացումը և տնտեսական աճի և զարգացման արագացումը»,- հայտնել են Պետդեպից:

Ոչ աշխատանքային օր medmedia.am-ի համար 

Medmedia.am կայքի տնօրեն Սարգիս Ավագյանը հայտնել է «Նովոստի-Արմենիայի» թղթակցին, որ պատրաստ է մեկնաբանել The Guardian-ի հրապարակումը միայն մի քանի օր հետո:

«Հրապարակումը ես կմեկնաբանեմ հունիսի 1-ին»,- նշել է նա: Ընդ որում գործակալության կրկնակի հարցմանը նա հայտնել է, որ երկրում ոչ աշխատանքային օր է:

(Մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրվա հետ կապված մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվել էր մայիսի 23-ին):

ՀՀ Առողջապահության նախարարության մեկնաբանությունը

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Նովոստի-Արմենիա» թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է The Guardian-ի հրապարակման շուրջ ստեղծված իրավիճակը՝ անթույատրելու որակելով ոչ հաստատված տեղեկատվության տարածումը, որը կարող է վերաբերել քաղաքացիների առողջությանը և հանրային անվտանգությանը:

Загружается новость ... "Лево"

«Առողջապահության նախարարության գնահատմամբ, համավարակի պայմաններում անթույլատրելի է ինչ-որ չիպավորման կամ դիահերձարանում փողի դիմաց մահացածի մոտ կորոնավիրուսի գրանցման մասին տեղեկատվության տարածումը: Իմ անձնական կարծիքով, նման ապատեղեկատվությունը խարխլում է ինչպես երկրի առողջապահական համակարգի, այնպես էլ իրականացվող միջոցառումների նկատմամբ վստահությունը»,- նշել է նա:

Նիկողոսյանը հայտնել է, որ անձամբ է դարձել ականատեսն այն բանի, երբ սոցցանցերում ստեղծվել են բավականաչափ շատ խմբեր, որոնցում մարդկանց կոչ է արվում չկրել դիմակներ, քանի որ վարակը, իբրև թե, գոյություն չունի:

«Հենց նման կայքերի միջոցով է սոցիալական կարծիքի վրա ազդեցություն իրականացվում, ինչը հանգեցնում է կառավարության հակահամաճարակաբանական միջոցառումներին բնակչության մի մասի հակառակությանը»,- նշել է նա: 

Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչու նման կայքերի գոյությունը հետաքրքրել է արտասահմանյան հրատարակություններին, քարտուղարը հիշեցրել է, որ նման տեղեկատվական ռեսուրսների գործունեության մասին նախարարությունը բազմիցս է հաղորդել՝ կոչ անելով բնակչությանը չառաջնորդվել այդ հրապարակումներով:

«Առողջապահության նախարարությունը The Guardian-ի հրապարակումից առաջ հանդես էր եկել հերթական հերքմամբ: Այնուամենայնիվ, խոսքի ազատության պայմաններում նման ռեսուրսների վրա ազդեցության որևէ մեխանիզմներ չկան: Մնում է, որ մեր քաղաքացիները գիտակցեն վտանգը, որ պարունակում են նման հրապարակումները»,- նշել է Նիկողոսյանը:

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:

Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
08:00
16 Հուլիսի 2020
Այս օրերին հակառակորդի կրակից զոհված զինծառայողների հետմահու պարգևատրումը, ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Այս օրերին հակառակորդի կրակից զոհված զինծառայողների հետմահու պարգևատրումը, ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
21:36
15 Հուլիսի 2020
ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցների մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցների մասին
18:02
15 Հուլիսի 2020
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
17:45
15 Հուլիսի 2020
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել. ՎԻԴԵՈ
16:11
15 Հուլիսի 2020
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
15:22
15 Հուլիսի 2020
Ինչպես էր ադրբեջանական ԶՈՒ-ն հրետակոծում հայկական գյուղերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական հրետանին հարվածում հայկական գյուղերին. ՎԻԴԵՈ
14:31
15 Հուլիսի 2020
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
14:16
15 Հուլիսի 2020
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը (ՖՈՏՈ)
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը. ՖՈՏՈ
13:52
15 Հուլիսի 2020
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
13:14
15 Հուլիսի 2020
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
13:07
15 Հուլիսի 2020
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել (ՎԻԴԵՈ)
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել. ՎԻԴԵՈ
12:41
15 Հուլիսի 2020
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել (ՎԻԴԵՈ)
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել. ՎԻԴԵՈ