Տավուշում COVID-19-ով վարակման դեպքեր կան «Տավուշ տեքստիլում». արտադրամասում բոլորին թեստավորում են. մարզպետ

20.05.2020, 17:35
Տավուշում COVID-19-ով վարակման դեպքեր կան «Տավուշ տեքստիլում». արտադրամասում բոլորին թեստավորում են. մարզպետ

Տավուշում COVID-19-ով վարակման դեպքեր կան «Տավուշ տեքստիլում». արտադրամասում բոլորին թեստավորում են. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզում այս պահին 31 կորոնավիրուսով վարակակիրներ է բուժում ստանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ Տավուշի մարզում բավականին կայուն է իրավիճակը, այս պահի դրությամբ կա 31 մարդ,  որոնք գտնվում են բուժման մեջ: Նա ընդգծել է, որ առանձնապես մտահոգիչ չի համարում իրավիճակը, ընդհակառակը, իրավիճակը բարվոք է՝ հաշվի առնելով ընդհանուր ցուցանիշները, ամեն ինչ վերահսկողության տակ է:

«Վարակվածների մեջ կան մի քանի հոգի, որոնք աշխատում են «Տավուշ տեքստիլում» դրա հետ կապված այդ արտադրամասերը փակել ենք, բոլորին թեստավորում ենք, որպեսզի համոզվենք, որ աշխատակիցների շրջանում վարակի տարածում չի լինի»,- ասել է նա և նշել որ փակված արտադրամասերում դիմակներ չեն արտադրում, այլ՝ շինարարական ձեռնոցներ:

«Մենք հիմնականում վերահսկում ենք վարակի տարածման ճանապարհները, անվտանգության կանոնները լիարժեք պահպանվել են արտադրությունում, դրա համար էլ վարակը մեծ տարածում չի ստացել, մարդկանց ուղարկել ենք ինքամեկուսացման, այժմ իրականացվում է թեստավորում, որի արդյունքներից հետո նոր կորոշենք որ խմբերն են շարունակելու աշխատել, որ խմբերը՝ ոչ»,- նշել է նա:

Հայաստանում մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով:-0-