551.66
6.82
485.62
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 33005 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին

13:13
24 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն, ևս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

««Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախկինում ևս օժանդակել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այսպես, մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ), ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանին ապահովել է որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով»,- նշում են հիմնադրամից:

Նմանատիպ օժանդակություն նախատեսվում է ցուցաբերել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Տաշիր»-ը Ռուսաստանի Դաշնության մասշտաբով գործող բազմապրոֆիլ ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ, ինչպես նաև կառուցապատման, անշարժ գույքի առևտրի և ժամանցային ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերություն: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 000-ը: Ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքում: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում: Ընկերությունների խմբի բիզնես-գործունեության հիմքում ընկած է առևտրային անշարժ գույքի կառուցապատումը և կառավարումը, ընդ որում՝ առաջնային ուղղություն է անշարժ գույքի առևտուրը: «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է կառուցապատման ռուսական շուկայի առաջատարը, առևտրային և բնակելի անշարժ գույքի ոլորտում ժամանակակից բարձր տեխնոլոգիական օբյեկտների ստեղծողը, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2.5 մլն քմ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:13
16 Հուլիսի 2020
Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Հովհաննիսյան
Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Հովհաննիսյան
15:58
16 Հուլիսի 2020
Չինարիում և այլ գյուղերում խաղաղ է․ Սրբազանը նարդի է խաղում գյուղապետի հետ (ՎԻԴԵՈ)
Չինարիում և այլ գյուղերում խաղաղ է․ Սրբազանը նարդի է խաղում գյուղապետի հետ. ՎԻԴԵՈ
15:52
16 Հուլիսի 2020
ՀՀ քաղաքացին գերեվարվել է Ադրբեջանի կողմից. հայտնի են հանգամանքները
ՀՀ քաղաքացին գերեվարվել է Ադրբեջանի կողմից. հայտնի են հանգամանքները
15:52
16 Հուլիսի 2020
Գիշերը կրկին դիվերսիա է եղել, մերոնք ոչնչացրել են հակառակորդի հատուկջոկատայիններին․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գիշերը կրկին դիվերսիա է եղել, մերոնք ոչնչացրել են հակառակորդի հատուկջոկատայիններին․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
15:32
16 Հուլիսի 2020
Ադրբեջանի «փառապանծ» «Յաշմա»-ի զորախումբը հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի  այսպես կոչված «փառապանծ» «Յաշմա»-ի զորախումբը հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ. Հովհաննիսյան. ՎԻԴԵՈ

13:49
16 Հուլիսի 2020
Հայաստանը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը․ ՊՆ
Հայաստանը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը․ ՊՆ
12:47
16 Հուլիսի 2020
Առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է․ Փաշինյան․ ՎԻԴԵՈ
12:21
16 Հուլիսի 2020
ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տավուշում զոհվածների հիշատակը (ՎԻԴԵՈ)
ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տավուշում զոհվածների հիշատակը․ ՎԻԴԵՈ
11:44
16 Հուլիսի 2020
Ի՞նչ տեսք ունի Այգեպարի մանկապարտեզը հրետակոծութուններից հետո (ՖՈՏՈ)
Ի՞նչ տեսք ունի Այգեպարի մանկապարտեզը հրետակոծութուններից հետո․ ՖՈՏՈ
11:29
16 Հուլիսի 2020
Ադրբեջանն ականանետ ու հաուբից է կիրառել Այգեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանն ականանետ ու հաուբից է կիրառել Այգեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ.ՊՆ
11:05
16 Հուլիսի 2020
Հայաստանում COVID-19-ից նախօրեին մահացել է 15 մարդ
Հայաստանում COVID-19-ից նախօրեին մահացել է 15 մարդ
10:42
16 Հուլիսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 554 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 33559–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 554 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 33559–ի