«Սիստեմայի տակից դուրս գալով՝ քաղաքացին մասնակցել է հարազատի նշանադրության արարողությանը». Փաշինյան (ՎԻԴԵՈ)

13.03.2020, 13:10
«Սիստեմայի տակից դուրս գալով՝ քաղաքացին մասնակցել է հարազատի նշանադրության արարողությանը». Փաշինյանն՝ Էջմիածնում կորոնավիրուսի դեպքի մասին. ՎԻԴԵՈ
«Սիստեմայի տակից դուրս գալով՝ քաղաքացին մասնակցել է հարազատի նշանադրության արարողությանը». Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Պետական կառավարման մարմինները կարող են շատ միջոցներ ձեռնարկել, բայց եթե մարդն ուզում է շրջանցել այդ միջոցները, նա ճանապարհ կգտնի: Այս մասին իր Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Էջմիածնում կորոնավիրուսի դեպքի մասին:

«Ամենաաղաղակող դեպքն Էջմիածին քաղաքում է գրանցվել. երբ մի ընտանիքի 3 անդամների կորոնավիրուսի թեստը դրական է եղել, և մի գերդաստան՝ մեկուսացվել»,- նշել է վարչապետը:

Նա մանրամասնել է, որ ՀՀ քաղաքացին, վերադառնալով Իտալիայից, գնացել է Էջմիածին: ԱՆ առողջապահության ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացրել, այդ ընթացքում քաղաքացու մոտ ջերմաստիճանի բարձրացում է նկատվել և քաղաքացին պետությունից թաքցրել է իր ջերմության բարձր լինելու հանգամանքը: 

«Այս ընթացքում նաև սիստեմա է ընդունում և սիստեմայի տակից դուրս գալով որոշում է կայացնում մասնակցել հարազատի նշանադրության արարողությանը: Ըստ էության մենք ունենում ենք ճգնաժամային իրավիճակ, երբ նրա հորաքրոջ տղան և ամուսինն արդեն հաստատապես վարակված են, իսկ նշանադրության մասնակիցները, այդ թվում վարսավիրը, ոսկերիչը՝ մեկուսացված»,- նշել է վարչապետը:-0-