Սուրենյանը հայտնել է, թե երբ ակտիվ ցիկլոնը կկորցնի իր ուժը Հայաստանի տարածքում

23.04.2025, 10:55
Ե՞րբ ցիկլոնը կկորցնի իր ուժը․ պարզաբանում է Սուրենյանը
Սուրենյանը հայտնել է, թե երբ ակտիվ ցիկլոնը կկորցնի իր ուժը Հայաստանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ, այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի։

Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղում։

«Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հանրապետության հյուսիսային մարզերում», – նշել է նա Facebook-յան իր էջում։