«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմը պատրաստ է ընդունել կորոնավիրուսով հիվանդներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմը պատրաստ է ընդունել կորոնավիրուսով հիվանդներին: Այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանը:
««ՍԳԼ» ԲԺշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերը և բուժակները կազմպատրաստ կանգնած են մեր հայրենակիցների կողքին... Բարի գալուստ և շուտափույթ լավացում»,- գրել է նա տեսանյութ հրապարակելուն կից՝ քաջալերելով օգտատերերին՝ «Մենք այստեղ ենք, դուք մի վախեցեք» և «մնա տանը» խոսքերով:
Տեսանյութում երևում են ԲԿ-ի բուժանձնակազմը, որը պատրաստվել է կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու:
Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և ընդունում է բացառապես կորոնավիրուսով հիվանդներին:-0-

