Սպիտակի ԲԿ-ն միացավ կորոնավիրուսի դեմ պայքարին. Թորոսյան (ՖՈՏՈ)
02.07.2020,
17:19
Սպիտակի ԲԿ-ն միացավ կորոնավիրուսի դեմ պայքարին. Թորոսյան. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։
Загружается новость ... "Лево"
Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ»,- նշել է նա:
Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: -0-

