Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կսպասարկի COVID-19-ով հիվանդներին. մարզպետ

07.06.2020, 20:44
Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կվերապրոֆիլավորվի և կսպասարկի COVID-19-ով հիվանդներին. մարզպետ

Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կսպասարկի COVID-19-ով հիվանդներին. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կսպասարկի կորոնավիրուսով հիվանդներին: Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Загружается новость ... "Лево"

«Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն»,- գրել է մարզպետն իր Facebook-յան էջում:

Մարզետը նաև կոչ է արել բոլորին կրել դիմակ, ինչով կփրկեն կյանքեր:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով։–0–