ՀԱՊԿ պետությունների ղեկավարները Մոսկվայում կայանալիք նիստի ընթացքում ավելի քան երկու տասնյակ փաստաթուղթ կքննարկեն

19.12.2011, 13:49
ՀԱՊԿ պետությունների ղեկավարները Մոսկվայում կայանալիք նիստի ընթացքում ավելի քան երկու տասնյակ փաստաթուղթ կքննարկեն

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ) երեքշաբթի Մոսկվայում կքննարկի ավելի քան երկու տասնյակ փաստաթուղթ, երկուշաբթի ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«ՀԱԽ նիստի օրակարգում 30 հարց է ներառված: Քսաներկու փաստաթուղթ գրեթե ամբողջովին համաձայնեցված է և կներկայացվի ստորագրման», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշել է Ղազախստանի ԱԳ նախարար Երժան Կազիխանովը, փաստաթղթերը, որոնք կառաջարկվեն պետությունների ղեկավարներին, վերաբերում են տեղեկատվական անվտանգության խնդիրներին, Աֆղանստանում տիրող իրավիճակին, ռազմաքաղաքական ոլորտում իրականացվող համագործակցությանն ու արտակարգ իրավիճակների արձագանքմանը:

«Ղազախստանը ՀԱՊԿ ԱԳՆԽ-ի այսօրվա նիստի ընթացքում ներկայացրել է իր նախագահության առաջնահերթությունները, որը կտևի մինչև 2012 թ.-ի դեկտեմբեր: Դրանք են՝ տեղեկատվական տարածքի պաշտպանոթյունը, ԱԱՀՈւ-ի հետագա զարգացումը, օդային տարածքի հավաքական պաշտպանությունը, թմրանյութերի սպառնալիքի և ժամանակակից կյանքի այլ մարտահրավերների դեմ պայքարը», - ընդգծել է Ղազախստանի ԱԳ նախարարը:

Հավաքական անվտանգության պայմանագրի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-