ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում Azerbaijan Airlines-ի կողմից հայկական ազգանունով ռուսաստանցուն սպասարկելը մերժելու առիթով

03.11.2011, 17:44
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում Azerbaijan Airlines-ի կողմից հայկական ազգանունով ռուսաստանցուն սպասարկելը մերժելու առիթով
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում Azerbaijan Airlines-ի կողմից հայկական ազգանունով ռուսաստանցուն սպասարկելը մերժելու առիթով

Մոսկվա-Բաքու ավիաչվերթին  գրանցվելուն հայկական ազգանունով ՌԴ քաղաքացուն մերժելը ադրբեջանական ավիաուղիների կողմից ափսոսանք է հարուցում, հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Միջադեպը, որը կապված է եղել «ԱԶԱԼ» ադրբեջանական պետական ավիաընկերության աշխատակիցների կողմից Մոսկվա-Բաքու չվերթին ՌԴ քաղաքացի Գյուրջյանին գրանցելը մերժելու հետ, մեզ մոտ առնվազն ափսոսանք է առաջացնում: Այս դեպքի հետ կապված բոլոր հարցերը պետք է ուղղել այդ ավաիուղիների ղեկավարությանը»,- ասաց նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ Մոսկվայում հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերի դիրքորոշումն սեփական տարածքներ փոխադարձ մուտքի հարցերում, ինչը լրջորեն բարդացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելով և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների բացակայությամբ:

«Այս առիթով խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին հաշվի առնել այս հանգամանքը իրենց ճամփորդությունները ծրագրելու ժամանակ, նախևառաջ, սեփական անվտանգության ապահովման նպատակով»,- ամփոփեց դիվանագետը:

«ԱվտոՎԱԶ» ավտոմեքենաների էքսպորտային վաճառքների վարչության պետ Սերգեյ Գյուրջյանն իր բլոգում պատմել է, թե ինչպես հոկտեմբերի 27-ին չի կարողացել մեկնել Մոսկվայից Բաքու այն պատճառով, որ Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության աշխատակիցները հրաժարվել են նրան գրանցել չվերիթ համար: Գյուրջյանի խոսքով՝ դրա պատճառն իր հայկական ազգանունն է: -0-