Ոստիկանությունը վանդալիզմ է որակել Մոսկվայում սինագոգը հրդեհելու փորձը

13.07.2011, 14:27
Ոստիկանությունը վանդալիզմ է որակել Մոսկվայում սինագոգը հրդեհելու փորձը

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Վանդալիզմ» հոդվածով՝ Մոսկվայում սինագոգը հրդեհելու փորձ կատարելու փաստի առթիվ, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեցին ՆԳՆ մայրաքաղաքային ղեկավարության մամուլի ծառայությունը։

«Մոսկվայում սինագոգի հետ կապված միջադեպի փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է «Վանդալիզմ» ՌԴ ՔՕ 214-րդ հոդվածով»,- ասել է գործակալության թղթակիցը։ Այդ հանցագործության առավելագույն պատժամիջոցը երեք տարվա ազատազրկումն է։

Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն` երեքշաբթի գիշերը երկու անհայտ անձինք՝ ենթադրաբար անչափահասներ, Դարկե Շալոմ մոսկովյան սինագոգի շենքի Ազդանշանային անցումում վառելանյութով լի չորս շիշ են նետել։ Արդյունքում հրդեհվել են  շենքի արտաքին պատերը։ Ոչ ոք չի տուժել։ -0-