ՌԴ միլիցիան հայտնաբերել է Մոսկվայի շրջանում ավելի քան 40 ավտոմեքենաների առևանգման հետ կապված հանցավոր խմբավորմանը
Պոդմոսկովիեում միլիցիայի աշխատակիցները ձերբակալել են երեք տղամարդու, ովքեր օպերատիվ խմբի տվյալների համաձայն՝ կապ ունեն Մոսկվայի շրջանում ավելի քան 40 արտասահմանյան մեքենաների առևանգման հետ, չորեքշաբթի տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության դեպարտամենտը՝ չնշելով ձերբակալման ամսաթիվը:
Գերատեսչության տվյալներով՝ վեց հոգուց բաղկացած խմբավորման մեջ կար Մոլդովայի երկու քաղաքացի, ովքեր առևանգում էին ավտոմեքենաները, իսկ Ռուսաստանի չորս քաղաքացիները զբաղվում էին առևանգված մեքենաների տեղափոխմամբ և դրանց վաճառքով: Հանցավոր խմբավորմանը վնասազերծելու նպատակով միլիցիան ստիպված է եղել մի քանի փուլերից բաղկացած հատուկ օպերացիա իրականացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օպերացիայի արդյունքում առգրավվել է ավելի վաղ առևանգված յոթ մեքենա և պարզվել է ևս երեք մեքենայի գտնվելու վայրը: Ձերբակալվածները ցուցմունք տալու ժամանակ ընդունել են, որ նմանատիպ յոթ գործողություն են կատարել:
«Օպերատիվ տվյալներով՝ այս հանցավոր խմբավորման մասնակիցները 2009-2011 թթ.-ին Ռուսաստանի տարածքում իրացրել են ավելի քան 40 մեքենա, որոնք առևանգված են եղել Մոսվայի շրջանի տարածքում», - նշվում է տեղեկատվության մեջ:
Բոլոր ձերբակալվածներին առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:-0-