ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը «հինգին գումարած» է գնահատել Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը

02.12.2010, 20:00
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը «հինգին գումարած» է գնահատել Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը «հինգին գումարած» է գնահատել Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «հինգին գումարած» է գնահատել Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը։

«Դա շատ խոշոր միջացառում է՝ շատ լավ նախապատրաստված, և այն առաջին անգամ է անցկացվում 11 տարվա ընթացքում»,-գլխավոր քարտուղարի խոսքը մեջբերում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Բորդյուժան նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել է այնպիսի միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն, ինչը նախկինում չի եղել։

«Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովի կազմակերպումը շատ արժեքավոր է և շատ ջանքեր է խլել»,- նշեց Բորդյուժան։

Ըստ նրա գնահատականի՝ այն, որ Աստանայում կայացած գագաթնաժողովին ԵԱՀԿ-ի մեջ մտնող պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ էին հավաքվել, այն, որ նրանք մեկ հարթակում քննարկում էին եվրատլանտյան տարածքի անվտանգության թեմաները, իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունեին, արդեն բավարար է։

«Եթե վերջանական փաստաթուղթ մշակվի, որը համատեղ գործունեության ուղղություն կտա անվտանգության ապահովման բնագավառում, դա կլինի անգամ ավելին այն արդյունքից, որը սպասում են գագաթնաժողովից»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: --0--