Ավելի քան 17 միլիոն մարդ է մասնակցել Ռուսաստանում կազմակերպված Հաղթանակի օրվա զանգվածային միջոցառումներին

10.05.2010, 13:08

Ավելի քան 17 միլիոն մարդ է մասնակցել Ռուսաստանի շրջաններում կազմակերպված Հաղթանակի օրվա զանգվածային միջոցառումներին, պատահարներ չեն գրանցվել, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:

«Ավելի քան 17 միլիոն քաղաքացի Հաղթանակի օրը դիմավորել է քաղաքների և գյուղերի փողոցներում: Տոնական միջոցառումներին մասնակցել է պատերազմի ավելի քան 300 հազար վետերան: Ռուսաստանի շրջաններում ընդհանուր առմամբ անցկացվել է 16 հազար խոշոր զանգվածային միջոցառում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ հասարակական կարգի ոչ մի խոշոր խախտում չի գրանցվել: Բոլոր միջոցառումներն անցկացվել են տոնական և բարյացակամ մթնոլորտում:

Ռուսաստանի մարզերում իրավական կարգուկանոնի ապահովման նպատակով ծառայություն է անցկացրել 267 հազար միլիցիոներ, ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի 12 հազար զինծառայող, ՆԳՆ համակարգի բարձրագույն ուսումնական հաստատությունների 11 հազար կուրսանտ, 15 հազար ժողովրդական ջոկատական և 7 հազար կազակ, տեղեկացրել է գերատեսչության ներկայացուցիչը:-0-