«Հայոց ցեղասպանությունն ու Արևմտյան Հայաստանը» հասարակական կոնֆերանսը կանցկացվի շաբաթ օրը Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:
Կոնֆերանսին կմասնակցեն երկրամասում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և շահագրգիռ այլ անձինք: Կոնֆերանսի շրջանակներում տեղի կունենա «Երկրամաս» թերթի կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
Հասարակական կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են Կուբանի Սլավյանսկի հայկական համայնքը և «Երկրամաս» թերթը, տեղի կունենա Սլավյանսկի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում:-0-