Մոսկվայի կենտրոնում հայ է սպանվել, ոստիկանները ձերբակալել են կասկածյալներին. ՆԳՊՎ

12.01.2010, 11:16
Մոսկվայի կենտրոնում հայ է սպանվել, ոստիկանները ձերբակալել են կասկածյալներին. ՆԳՊՎ
Մոսկվայի կենտրոնում հայ է սպանվել, ոստիկանները ձերբակալել են կասկածյալներին. ՆԳՊՎ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի երեկոյան Նոր Արբատում ոչ տեղաբնակ բանվորների միջև ծեծկռտուքի ժամանակ ՀՀ քաղաքացին դանակահարության արդյունքում մահացու վնասվածք է ստացել, «տաք հետքերով» ոստիկանները ձերբակալել են միջադեպի հինգ կասկածյալին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Մոսկվայի ՆԳՊՎ տեղեկատվության վարչության ներկայացուցիչը։

Ըստ նրա, բանվորների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 23։00-ի սահմաններում Նոր Արբատի թիվ 15 տան մերձակայքում, որտեղ նրանք նորոգում են շենքը և բնակվում։

«Քաշքշուքի ընթացքում ՀՀ քաղաքացին մահացում վնասվածք է ստացել։ Ժամանած ոստիկանները ձերբակալել են հինգ մարդու՝ ԱՊՀ տարբեր երկրների ներկայացուցիչների, տեղափոխել են «Արբատ» ՆԳՎ, որտեղ և նրանց հարցաքննում են»,- ասաց գործակալության զրուցակիցը։

Նրա տվյալներով, բանվորների միջև ծագած ծեծկռտուքը կենցաղային բնույթ է կրել։ Հանցագործության վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը։ -0-