Ալեքսանդր Վոլոշինը կրկին ընտրվել է ՌԱՈ ԵԷՍ տնօրենների խորհրդի նախագահ

27.07.2007, 16:43
Ալեքսանդր Վոլոշինը կրկին ընտրվել է ՌԱՈ ԵԷՍ տնօրենների խորհրդի նախագահ

Ալեքսանդր Վոլոշինը վերընտրվել է ՌԱՈ ԵԷՍ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, ասվում է էներգոհոլդինգի մամլո հաղորդագրության մեջ։

Այսպիսի որոշում է ընդունվել նոր կազմով տնօրենների խորհրդի առաջին նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՌԴ արդյունաբերության և էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստիենկոն։

Տնօրենների խորհուրդը  ծանոթացել է նաև ՌԱՈ ԵԷՍ ղեկավարության 2007թ. երկրորդ եռամսյակի գործունեության հաշվետվությանը և հաստատել 2007թ. երրորդ եռամսյակի աշխատանքային պլանը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, տնօրենների խորհրդի նոր կազմը ընտրվել է ՌԱՈ ԵԷՍ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ՝ 2007թ. հունիսի 26-ին։

Ալեքսանդր Վոլոշինը ՌԱՈ ԵԷՍ տնօրենների խորհուրդը նախագահում է 1999թ.-ից։ --0—