4 շտապօգնության բրիգադներ Երևանից ու մարզերից. Թորոսյանը մասնակցել է COVID-19-ով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը

31.05.2020, 10:34

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօևեին մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ում COVID-19-ով դրական պացիետների ընդունմանն ու դուրսգրմանը և կիսվել տպավորություններով:

Загружается новость ... "Лево"

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում եմ կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում»,- գրել է նախարարն իր Facebook-յան էջում:

Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվման ելքով:-0-