Շիրակում կա կորոնավիրուսով վարակված 68 պացիենտ, առողջացել են՝ 17-ը. մարզպետարան

01.05.2020, 12:52
Մայիսի 1-ից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են
Շիրակում կա կորոնավիրուսով վարակված 68 պացիենտ, առողջացել են՝ 17-ը. մարզպետարան

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօրվանից կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ Այս մասին նշվում է Շիրակի մարզպետարանի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ»,- նշվում է հայտարարության մեջ։

Մարզպետարանից հայտնում են, որ հիվանդության հետևանքով արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։

Հայաստանում մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով:-0-