Սարգսյան. Վիեննայում տեղերը բանակցությունների սեղանի շուրջ նախապես համաձայնեցված չեն եղել

17.05.2016, 14:14
Նախօրեին Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների սեղանի շուրջ տեղերի դասավորվածությունը նախապես համաձայնեցված չի եղել:
Սարգսյան. Վիեննայում տեղերը բանակցությունների սեղանի շուրջ նախապես համաձայնեցված չեն եղել
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների սեղանի շուրջ տեղերի դասավորվածությունը նախապես համաձայնեցված չի եղել, լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների ներկայությամբ:

Շատերը նկատել են, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների սեղանի շուրջ նստել է հայկական կողմի հետ, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Սարգսյանի աջ կողմում:

«Նախապես համաձայնեցված չէին ... Չեմ էլ կարծում, որ դա շատ էական նշանակություն ունի, առավել ևս այսօրվա իրողությունների պայմաններում», - նշել է նախագահը: -0-