413.78
4.82
386.17
+18
Եղանակը Երևանում
Հայ

Սարգսյան. Վիեննայում մենք ցանկացանք պարզել, թե կա, արդյո՞ք, ղարաբաղյան խնդրի լուծման համար այլ ելք, քան պատերազմը

12:55
17 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական պատվիրակությունը մեկնել էր Վիեննա` պարզելու համար, թե կա, արդյո՞ք, ղարաբաղյան խնդրի լուծման համար այլ ելք, քան պատերազմը, լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայացել է նախօրեի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական գործերի պետնախարար Արլեմ Դեզիղի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիեի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։

«Յուրաքանչյուր կողմ, գնալով հանդիպման, ունի սեփական նպատակները։ Ակնհայտ էր, որ համանախագահներն ունեին իրենց նպատակները, ադրբեջանական կողմը` իր նպատակները, մենք` մեր նպատակները։ Մեր նպատակն էր` պարզել, թե արդյո՞ք, բանակցություններն իրականում մտել են փակուղի, և այլ ելք, քան պատերազմը, չկա, թե՞ մենք, այնուամենայնիվ, կարող ենք լուծել խնդիրը քիչ կորուստներով»,– ասաց Սարգսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքները>>

Նախագահն ավելացրեց, որ ընդհանուր առմամբ ինքը և իր գործընկերները բավարարված են հանդիպումից։

Ըստ նրա, անհրաժեշտություն չկա անդրադառնալ մանրամասներին, ելնելով մի շարք հանգամանքներից, այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել խնդրի ինչ–որ մի լուծման։

Серж Саргсян дает интервью в самолете

«Դուք լավ հասկանում եք և նույնիսկ` կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է` դա շատ լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում։ Այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականում մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում»,– ասաց նախագահը։

«Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատերազմը լավագույն լուծումը չէ։ Ուստի կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի, իհարկե, մեր ցանկությունն է, որ այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով»,– ավելացրեց նա։

Սարգսյանը հաստատեց, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել, և հայկական կողմը կառուցողական առաջարկություն արեց, քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը հաստատելու ուղղությամբ մոնիթորինգի իրականացմանը, առաջարկվեց, որ մոնիթորինգը հաստատվի նախքան երկու նախագահների հանդիպումը։

«Կարծում եմ, դա կառուցողական մոտեցում կլինի երկու կողմերից»,– ասաց Սարգսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ