436.74
4.42
403.98
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ COVID-19 է հաստատվել

15:02
26 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, հաղորդում է pastinfo.am-ը:

Загружается новость ... "Лево"

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել դատական նիստին և տեղեկանքում առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե որքան ժամանակ հնարավոր չի լինի ապահովել Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը՝ դատական նիստերին։

Բացի այդ՝ դատարան է ստացվել նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որով պաշտպանը խնդրել է հետաձգել դատական նիստը՝ մինչև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հանդարտումը։

Նշենք, որ դատարանը ստացել է նաև միջնորդություն՝ Սեյրան Օհանյանի պաշտպաններ Կարեն Մեժլումյանից և Ինեսսա Պետրոսյանից, որով տեղեկացվել է, որ պաշտպան Ինեսսա Պետրոսյանից Covid 19 թեստի համար նմուշառում է կատարվել և դրական պատասխան է ստացվել, ինչի պատճառով Ինեսսա Պետրոսյանը, ինչպես նաև՝ Կարեն Մեժլումյանը, որպես կոնտակտավոր անձ ինքնամեկուսացված են, ուստի՝ չեն կարող ներկայանալ դատական նիստին։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, ինչպես նաև՝ Սեյրան Օհանյանի պաշտպանների առողջական վիճակի մասին ստույգ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է երկու շաբաթից ոչ պակաս ժամանակ։

Աղբյուրի հաղորդմամբ, դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 9-ին՝ ժամը 13-ին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։ Նշենք, որ Կ.Մեժլումյանի մոտ թեստի արդյունքը բացասական է եղել։

Նշենք ,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել եւ գտնվում է հետվիրահատական բուժման մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը